-
16.12.2016|
00:06
Եթե դուք մեղք եք գործել, սիրով հուշում եմ «քավարանի» տեղը. փորձեք մութն ընկնելուց հետո անցնել Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի խաչմերուկի գետնանցումով։
-
16.12.2016|
00:06
Շատ շուտով Երևանի Ազատության հրապարակը կզարդարեն ձնե քանդակները։ Նախաձեռնությունը HD Studio-ինն ու նրա ղեկավար Կարեն Խաչատրյանինն է։ Մեզ հետ զրույցում Կարեն Խաչատրյանը նկատեց, որ 3 տարի է՝ նման ծրագիր իրականացնելու մտադրություն ունեն, այս տարի արդեն որոշում կայացվեց Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցաբար կյանքի կոչել գաղափարը։
-
15.12.2016|
22:40
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում տարբեր ոլորտներ ներկայացնող սիրիահայ գործարարների՝ նրանց հուզող հարցերը լսելու և լուծման տարբերակները քննարկելու նպատակով:
-
15.12.2016|
17:02
ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հազար դրամների օրինագիծը, որով նախատեսվում է աշխատող քաղաքացիներից պարտադիր ամեն ամիս հազար դրամ գանձել՝ վիրավոր զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու նպատակով:
-
14.12.2016|
15:49
2016 թվականին ՀՀ առողջապահության նախարարության կողմից կրեդիտավորվել է 136 գիտակրթական միջոցառում։ Դրանք հիմնականում կազմակերպվել են մասնագիտական ասոցիացիաների կողմից և վերաբերվել են բժշկագիտության ամենատարբեր ոլորտներին։
-
13.12.2016|
15:55
Արդեն տևական ժամանակ է` մամուլը գրում է, թե համաներում է հայտարարվելու, սակայն իշխանությունն այս հարցերում ոչ մի հստակեցում չի անում։ Իսկ դատապարտվածներն ու նրանց հարազատները շունչը պահած սպասում են, թե իշխանությունը, ի վերջո, ինչ է անելու։
-
13.12.2016|
11:05
Վերելքներով ու վայրէջքներով լի պատմություն ունեցող մեր ժողովուրդը, որ դարեր շարունակ պետականություն չի ունեցել, գոյատևում է: Ազգային ինքնության պահպանման գործում իրենց ուրույն տեղն են ունեցել և այսօր էլ ունեն եզդիական ազգային և կրոնական տոները, որոնք ամուր թելի նման կապել և կապում են մեր ժողովրդի անցյալն ու ներկան՝ ամրապնդելով հավատը սեփական ուժերի և ապագայի նկատմամբ:
-
13.12.2016|
11:03
Վերջին օրերին հասարակության մեջ լայն քննարկման առարկա դարձավ, այսպես կոչված, «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի» մասին օրենքի նախագիծը։
-
11.12.2016|
11:17
Եվրագոտու բնակիչների 78 %-ն անհրաժեշտ է համարում եվրագոտում էական տնտեսական բարեփոխումները՝ հայտնում է Եվրահանձնաժողովը՝ հղում անելով հետազոտության արդյունքներին:
-
10.12.2016|
00:20
Վենետիկում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 109-րդ լիագումար նիստում մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի քննարկմանը: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հիմնական նկատառումներին: